Դեղաբույսեր
Գաղձ - Повилика - Cuscuta L.
Հայկական տարանունները - ավթիմոն, աքշուշ, գայլախոտ, գելուկ, գոճամորուս, գոճմորու, ծտաճինճի, փաթթկենի, փոթորնի, քշութ, քշուշ
Դեղաբույսի նկարագրությունը: Գաղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին և այլ բույսերին` ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով:
Գաղձի սերմերը` աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է` սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ: Պտուղը տուփիկ է: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Պտուղները հասունանում են աշնան ամիսներին:
Սերմերը ծլունակությունը պահում են 6-7 տարի:
Քիմիական բաղադրությունը; Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ` կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիններ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը: Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում` միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձն օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց:
Ավիցեննան գաղձն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ և այլն: Այս բոլոր դեպքերում նա դեղաբույսն օգտագործել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Մխիթար Հերացին նշում է գաղձի («աֆթիմոն» անվան տակ) լեղամուղ հատկության մասին և նրա օգտակարությունը նյարդահոգեկան հիվանդությունների ժամանակ:
Խառնելով այլ դեղամիջոցների հետ, Հերացին գաղձն օգտագործել է քառօրյա մալարիայի, տենդային սպիտամիզության, լեղապարկի բորբոքումների և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Հաբերի ձևով դեղաբույսը նշանակվել է նաև գլխացավերի, աչքի և ոսկրերի մի շարք հիվանդությունների դեպքերում: Խառնելով լուծողական հավաքածուներին, Հերացին նշում է գաղձի արդյունավետ ներգործությունն աղիների խիթի, աղեփքանքի և ստամոքսի բորբոքումների ժամանակ: Գաղձը մտել է այն ժամանակ շատ տարածված Գալենի դեղահաբերի բաղադրության մեջ, որոնք լայնորեն կիրառվել են վերը նշված հիվանդությունների ժամանակ:
Դեղաբույսի ներգործման հետաքրքիր տվյալներ նշում է նաև Ամիրդովլաթ Ամասիացին: Ըստ անվանի բժշկապետի, գաղձն ունի վիժեցնող հատկություն, դրականապես է անդրադառնում ընկնավորության, դեպրեսիվ սինդրոմի և որոշ ուռուցքների բուժման ընթացքի վրա: Միաժամանակ նշում է, որ գաղձը կանոնավորում է լյարդի և փայծաղի ֆունկցիաները, վերացնում դեղնությունը, նորմալացնում միզարձակումը և դաշտանը, ուժեղացնում ստամոքսը, կտրում որձկալու երևույթը: Դեղաբույսի սերմերը` «պզր քշուշ» անվան տակ, հեղինակն օգտագործել է փորկապության, լյարդի և խայծաղի բորբոքումների, միզակապության, դաշտանի անկանոնության դեպքերում. ինչպես նաև ստամոքսը մաքրելու նպատակով, իսկ բույսի մզվածքը` շաքարով, ջրգողության և դեղնության ժամանակ:
Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողովուրդներ գաղձն օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում` մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը` որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների:
Դեղաբույսի լեղամուղ հատկությունը հիմնավորելու նպատակով կատարել ենք մի շարք հիվանդների դուոդենաժ, լեղապարկի ռեֆլեքս առաջացնելու նպատակով օգտագործելով գաղձի եփուկը` 5 գ չոր հումքը 100 մլ ջրին: Նշենք, որ բոլոր հիվանդների մոտ ստացել ենք լեղու բոլոր բաժինները: Գաղձի եփուկը 12-մատնյա աղի լցնելուց 8-10 րոպե հետո առաջ է եկել լեղապարկի բնորոշ ռեֆլեքս, որն արտահայտվել է լեղու առատ արտահոսով: Ստացված լեղին միանգամայն բավարարել է` գաղափար կազմելու լեղուղիների առկա հիվանդությունների մասին: Գաղձի այս հատկանիշը, բացի ախտորոշիչ նպատակից, օգտագործել ենք նաև լեղապարկի դիսկինեզիայով հիվանդներին բուժելու համար: Պարզվել է, որ դեղաբույսի եփուկը (20 գ հումքը` 200 մլ ջրին), ընդունելով 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, գոլ վիճակում, 2 շաբաթ տևողությամբ, առաջ է բերում լեղապարկի ֆունկցիոնալ աշխուժացում, նրա չափերի փոքրացում: Հիվանդների աջ թուլակողի հատվածում նկատվել են լարվածության, ծանրության զգացման և ցավերի մեղմացում կամ լրիվ վերացում:
Կիրառման եղանակները: Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Բույսի այլ հատկանիշները: Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին և այլն: Չնայած նրա ոոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ` հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար:
 
                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ











 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    